Ռուսաստանը Միջերկրական ծովից հրթիռակոծել է Սիրիայում ԻՊ դիրքերը

Հունիսի 23-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմի նավերից «Կալիբր» հրթիռներ են արձակվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Թիրախավորվել են Համայի շրջանում ահաբեկիչների հրամանատարական կետեր և զինամթերքի պահեստներ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այնուհետև հարվածներ են իրականացրել ՌԴ ՌՕՈւ ռմբակոծիչները:

Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի «Ադմիրալ Էսսեն» և «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատներից, ինչպես նաև «Կրասնոդար» սուզանավից:

ՌԴ պաշտպանության նախարարությունը տարածել է հրթիռների արձակման տեսանյութը:

Նշվում է, որ հարվածների մասին տեղեկացվել են Թուրքիայի և Իսրայելի հրամնատարությունները:

Նախորդ անգամ Ռուսաստանը ՌԾՈւ Միջերկրական ծովից թևավոր «Կալիբր» հրթիռներով մայիսին խոցել էր Պալմիրայից արևելք գտնվող ԻՊ դիրքերը:

Համայի շրջանում Սիրիայի բանակը մարտեր է մղում զինյալների դեմ, որոնք  Սիրիայի բանակի նկատմամբ Համայի հյուսիսում մարտին առավելության էին հասել: ԻՊ-ից բացի,  Համայում ներգրավված են «Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորումը, «Թահրիր ալ-Շամ», «Ահրար ալ-Շամ» և այլ զինված խմբավորումներ, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *