Իրանի աջակցությամբ գործող Իրաքի շիայական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում երկրի հյուսիս-արևմտյան հատվածում հասել են մինչև սիրիական սահման:
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
🔴 الصائمون في الصحراء يحققون معجزة في رمضان ويصلون الى الحدود السورية#الحشد_الشعبي #عمليات_محمد_رسول_الله2 pic.twitter.com/xg2tlWVMfv
— الحشد الشعبي #البعاج (@Hashd_Shaabi_iq) May 29, 2017
Ռազմական առաջխաղացման և սիրիական սահման դուրս գալու մասին մայիսի 26-ին Իրաքի քրդական ուժերը հայտնել են նաև Twitter միկրոբլոգում:
«Իսլամական պետության» դեմ գործողությունը Իրաքի քուրդ շիայական ուժերը անվանել են «Ռամադանի հրաշք»:
Հասնելով Սիրիայի հետ սահմանին՝ Իրաքի շիայական ուժերը արդեն անմիջական սահմանային կապ են հաստատում ԱՄՆ աջակցությամբ գործող Սիրիայի քրդական ուժերի հետ, քանի որ սիրիական սահմանի մյուս հատվածը հենց նրանց վերահսկողության տակ է: