Իրաքի շիայական ուժերը իսլամիստներից մաքրել են երկրի հյուսիսային հատվածը

Իրանի աջակցությամբ գործող Իրաքի  շիայական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում երկրի հյուսիս-արևմտյան հատվածում հասել են մինչև սիրիական սահման: 

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ռազմական առաջխաղացման և սիրիական սահման դուրս գալու մասին մայիսի 26-ին Իրաքի քրդական ուժերը հայտնել են նաև Twitter միկրոբլոգում:

«Իսլամական պետության» դեմ գործողությունը Իրաքի քուրդ շիայական ուժերը անվանել են «Ռամադանի հրաշք»:

Հասնելով Սիրիայի հետ սահմանին՝ Իրաքի շիայական ուժերը արդեն անմիջական սահմանային կապ են հաստատում ԱՄՆ աջակցությամբ գործող Սիրիայի քրդական ուժերի հետ, քանի որ սիրիական սահմանի մյուս հատվածը հենց նրանց վերահսկողության տակ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *