Բաղդադում ահաբեկչական պայթյունի հետևանքով 13 անձ մահացել է

Այսօր՝ մայիսի 30-ի լույս գիշերը, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի գլխավոր պողոտաներից մեկում ահաբեկչական պայթյունի հետևանքով սպանվել է 13 մարդ, ևս 30 մարդ վիրավոր է: Պայթուցիկը գործի է դրվել պաղպաղակի խանութներից մեկի մոտ: Համացանցում տարածվել է պայթյունի տեսագրությունը:

Մահապարտ ահաբեկիչը Իրաքի մայրաքաղաքում գործի է դրել պայթուցիկով բեռնված մեքենա: Ահաբեկչական գործողության համար ընտրվել է իսլամական Ռամադան տոնի գիշերներից մեկը:

Տոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ «բարեպաշտ մուսուլմանները պետք է պահք պահեն առավոտյան աղոթքից մինչև երեկոյան աղոթք»: այդ ընթացքում նրանց արգելվում է սնունդ օգտագործել, ըստ այդմ՝ պահք պահողները սնվում են գիշերային ժամերին և արևածագից առաջ՝ մինչև առավոտյան առաջին աղոթքը:

Մեկ ամսի տևող տոնակատարության ընթացքում գիշերներով մարդկանց հոծ բազմություններ են լինում դրսում, մասնավորապես՝ սննդի խանութների, ռեստորանների, սրճարանների տարածքներում:

«Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը: Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում տարածքները կորցնող իսլամիստները նշում են, որ իրենք թիրախավորել են շիաներին, քանի որ նրանց «հերետիկոսներ» են համարում: ԻՊ-ի անդամները իսլամի սուննի ճյուղին են պատկանում:

Բաղդադում պայթյունի հետևանքով 13 անձ է մահացել

Բաղդադում պայթյունի հետևանքով 13 անձ է մահացել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *