Արցախում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ

Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վերահսկողությամբ և անմիջական մասնակցությամբ ՊԲ միավորումներում և զորամասերում անցկացվել են կրակային, մարտավարական և ֆիզիկական պատրաստության ցուցադրական պարապմուքներ: 

Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 22-ի թողարկումից:

ՊԲ կրակային պատրաստության վարժանքներ

ՊԲ կրակային պատրաստության վարժանքներ

ՊԲ հրամանատարը նշել է, որ մարտական պատրաստության այս երեք ուղղությունները ամենակարևորն են հաջող մարտ վարելու համար:

Նշվում է, որ նման պարապմունքները հնարավորություն են տալիս հրամանատարներին բարելավել ոչ միայն անձնակազմի, այլև իրենց մարտավարամասնագիտական և մեթոդական պատրաստության մակարդակը:

ՊԲ կրակային պատրաստության վարժանքներ

ՊԲ կրակային պատրաստության վարժանքներ

Հրաձգության օրվանից մեկ օր առաջ վաշտի հրամանատարը, որպես կրակային պատրաստության ղեկավար, դասակի և ջոկատի հրամանատարների հետ անցկացրել է մեթոդական պարապմունք՝ նշելով տեղամասերը, ուսումնական կետերը, այդ կետերում անցկացվող պարապմուքնների հաջորդականությունը և կարգը:

Հաջորդ օրը արդեն անցկացվել են վաշտի կրակային պարապմունքներ: Վարժանքների ընթացքում փորձարկվել են վաշտի զինծառայողների ինչպես ջոկի և դասակի հրամանատարի հրամանով, այնպես էլ՝ ինքնուրույն կրակ վարելու հմտությունները:

ՊԲ զինծառայողը՝ կրակային պատրաստության վարժանքների ընթացքում

ՊԲ զինծառայողը՝ կրակային պատրաստության վարժանքների ընթացքում

Պաշտպանության բանակի զինծառայողը կրակում է հակատանկային նռնականետով. նկար վարժանքներից

Պաշտպանության բանակի զինծառայողը կրակում է հակատանկային նռնականետով. նկար վարժանքներից

ՊԲ-ում անցկացվել են կրակային վարժանքներ

ՊԲ-ում անցկացվել են կրակային վարժանքներ

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ցուցումներ է տալիս վարժանքներին ներգրավված զինծառայողներին

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ցուցումներ է տալիս վարժանքներին ներգրավված զինծառայողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *