Տաջիկստանի ռազմակայանը կհամալրվի նոր տեխնիկայով

2013 թվականի առաջին քառորդում Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմակայանը կհամալրվի շուրջ 200 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի նրկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում նոր տեխնիկա է ստացել նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը. մասնավորապես, այն համալրվել է ԳԼՈՆԱՍ համակարգին միացված ԿԱՄԱԶ-53501 տեսակի 40 միավոր մեքենայով:

Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121120/911423308.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *