Եգիպտոսը համաձայնվել է գնել թուրքական «ԱՆԿԱ» անօդաչու թռչող սարք

Թուրքիան և Եգիպտոսը 2,5 ամիս տևած բանակցություներից հետո, համաձայնություն են կնքել, ըստ որի Եգիպտոսը Թուրքիայից գնելու է 10 «ԱՆԿԱ» կարգի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ),- հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը: Համաձայնության մանրամասները չեն նշվում:

Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության նախարարության խոսնակ Մուրադ Բայարը, երեկ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում ԱՆԿԱ-ների խմբաքանակային արտադրությունը սկսել մյուս տարի:

Նոյեմբերի 19-ին «ԱՆԿԱ» ԱԹՍ-երի արտադրող «Թուրքիայի օդատիեզերային արդյունաբերություն» (Turkish Aerospace Industries) ընկերության գլխավոր տնօրեն Մուհարեմ Դորթկաշլին «Անատոլիա» գործակալությանը հայտարարել է, որ ընկերությունը ուսումնասիրում է է «ԱՆԿԱ»-ի մեջ օգտագործվող իսրայելական արտադրության մասերը թուրքականով փոխելու տարբերակները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում թուրքական ANKA T001 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) փորձնական թռիչք կատարելիս մեխանիկական թերություների պատճառով վթարի էր ենթարկվել և 3300 մետր բարձրությունից վայր ընկել:

ANKA-ի առաջին փորձարկումը տևել է 14 րոպե, որից հետո այն վթարային վայրեջք է կատարել: Ըստ իսրայելական «Առուց Շեվա» ռադիոկայանի կայքի՝ երկրորդ և երրորդ փորձարկումները նույնպես ավարտվել են անհաջողությամբ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերություների ներկա վիճակը, անհրաժեշտ է զգույշ վերաբերվել Թուրքիայի հասցեին իսրայելական աղբյուրների հայտարարություններին:

Թուրքիան նախատեսում է հզոր և չափսերով ավելի մեծ ANKA +A ԱԹՍ-երի ստեղծումը, որոնք պլանավորում է զինել նաև հրթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *