Սիրիայի օդուժը Հոմսում հարվածում է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումների դիրքերին

Սիրիայի օդուժը ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում և մասնավորապես Համա  և Իդլիբ քաղաքներում: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Ավիահարվածների արդյունքում սպանվել է ԻՊ և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման 40 զինյալ, բացի այդ «շարքից հանվել է» զինյալների 7 ռազմական մեքենա:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հետ միասին, Սիրիայում շարունակում է գործել հրադադարի ծրագիրը, որի շրջանակներում Սիրիայի իշխանությունները միջնորդների հետ բանակցություններ են վարում զինյալ խմբավորումների հետ զենքը վայր դնելու և գործողությունները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *