Այսօր՝ մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:
Անջեյ Կասպրշիկին ներկայացվել է մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝ նախանշվել է ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները այդ ոլորտներում:
Նախարար Տոնոյանն ու Կասպրշիկն այցելել են նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: