ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքներ են սկսել բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում։  Վարժանքներին ներգրավվել է 300 զինծառայող, 50 միավոր ռազմական տեխնիկա։

Այս մասին մարտի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները ռազմաբազայի «Տիգր» զրահամեքենայի ֆոնին, (արխիվ)

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները ռազմաբազայի «Տիգր» զրահամեքենայի ֆոնին, (արխիվ)

Վարժանքներին զինծառայողները սովորելու են նորմատիվներ հանձնել կրակային, մարտավարական, ինժեներական պատրաստությունից,  վարել ռազմական մեքենաներ։

Հատուկ առաջադրանքների կատարման համար զինծառայողները ողջ անձնակազմով իրականացնելու են 5 կիլոմետրանոց երթ, ինչպես նաև անծանոթ տեղանքում կողմնորշվելու, հանդերձավորվելու առաջադրանքներ։

Բացի այդ, հետախույզները  200-1500 մ հեռավորությունից հրաձգային զենքերով և մարտական մեքենաներով  խոցելու են պայմանական հակառակորդի թիրախը, յուրացնելու են մերձամարտ վարելու,նռնակ նետելու հմտություններ։

Զինծառայողների գործողություններին հետևելու են անօդաչու թռչող սարքերով։

Վարժանքների  ավարտին զինծառայողները հանձնելու են ստուգարքներ, որոնց ժամանակ հայտնաբերելու և վնասազերծելու  են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *