Ադրբեջանական հարձակման օրերին ՀՀ ԶՈւ-ն ստուգել է «Սկադ» հրթիռները

Փետրվարի 25-ին Արցախի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումների ժամանակ մարզումներ են անցկացվել Հայաստանի ԶՈւ սպառազինության «Սկադ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ զինուժ հեռուստածրագրի ռեպորտաժներից մեկը:

Տեսանյութում նշվում է, որ այդ օրերին «հայ մասնագետները ստուգում են բալիստիկ հրթիռը»: Անձնակազմը գործարկել է հրթիռային համալիրի արձակման կայանը և կատարել է մարզումներ:

Ավելացնենք, որ 9Կ72 «Էլբրուս»համալիրի հրթիռները (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SS-1C Scud B) ունակ են խոցել մինչև 300 կմ հեռավորությամբ թիրախներ: Թեև հայկական զինուժի «Սկադները» խորհրդային արտադրության են, սակայն Հայաստանում դրանք արդիականացվել են, մեծացվել է հրթիռների ճշգրտության աստիճանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *