Քրդերը կարող են ներգրավվել ԻՊ կենտրոն Ռաքքայի դեմ գրոհին. ԱՄՆ

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատար, գեներալ Ստիվեն Թաունսենդը հայտարարել է, որ «Իսլամական պետության» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի գրոհին կարող են ներգրավվել Սիրիայի քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Այս մասին մարտի 1-ին հայտնել է ամերիկյան The Washington Post պարբերականի կայքը:

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Ամերկացի գեներալը նշել է, որ գործողությանը պետք է ներգրավվեն Ռաքքայի շրջակայքւոմ ապրող քրդերը՝ որոնց Թուրքիայի հետ սահման չունեն և այդ երկրի համար որևէ վտանգ չեն ներկայացնում: Բաից այդ, գեներալ Թաունսենդը նշել է, որ ԱՄՆ-ն կմեծացնի իր զինուժի ներգրավվածությունը Սիրիայում և Իրաքում՝ մինչև 5000 զինծառայողի:

Միևնույն ժամանակ ամերիկյան պարբերականը հիշեցոնում է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Ռաքքայի գրավմանը պետք է մասնակցի Թուրքիայի զինուժը, և որ քրդերի մասնակցությունն անթույլատրելի է:

Ամերիկյան կողմի հայտարարություններին զուգահեռ թուրքական «Ենի Շաֆաք» իշխանամերձ պարբերականի կայքը հայտնում է, որ, թուրքական իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, եթե քրդերը ներգրավվեն Ռաքքայի գրոհին, Թուրքիան կարող է արգելել ԱՄՆ օդուժի թռիչքները «Ինջիրլիք» ավիաբազայից:

Ավելացնենք, որ ներակայում Ռաքքային շատ ավելի մոտ են քրդերը, քան՝ թուրքերը: Բացի այդ, թուրքական զինուժը Ռաքքա հասնելու համար պետք է անցնի կամ Սիրիայի կառավարական ուժերի, կամ՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններով, ինչը բավականին բարդ իրագործելի առաջադրանք է:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *