ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը սխալմամբ ռմբակոծել է Սիրիայի քրդերին

Մարտի 1-ին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատար, գեներալ Ստիվեն Թաունսենդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ ռմբակոծել են ԱՄՆ-ի օժանդակությամբ գործող Սիրիայի քրդերի և արաբների համատեղ խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox TV հեռուստաընկերության կայքը:

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

Ամերիկյան գեներալը հայտարարում է, որ ռուսաստանյան և սիրիական ուժերը նպատակ են ունեցել ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը, սակայն սխալմամբ հարվածել են քրդերից և արաբներից կազմված ուժերին:

Գեներալ Թաունսենդը նշում է, որ իերնց խորհրդականները տեղում կիրառել են կոնֆլիկտներից խուսափելու մեխանիզմները, ինչից հետո Ռուսաստանը դադարեցրել է ավիահարվածները: Ըստ նրա՝ սա առաջին դեպքերից է, երբ Սիրիայում կողմերի միջև այդ տեսակի կապերը գործում են բավականին արդյունավետ:

Սակայն ռուսաստանյան կողմը հերքում է նման միջադեպի առկայությունը՝ նշելով, որ իրենք նախօրոք ուսումնասիրում են, ապա նոր միայն հարվածներ հասցնում: Նշենք, սակայն, որ նույն ռուսաստանյան օդուժը առնվազն երկու անգամ սխալմամբ հարվածել է Թուրքիայի զինուժին՝ չնայած առկա համագործակցությանը:

Անդրադառնալով «Իսլամական պետությանը»՝ ամերիկացի գեներալը հայտնել է, որ ներկայում Իրաքում և Սիրիայում այդ կառույցն ունի 12-15 հազար զինյալ: Դրանից 2 հազարը ներկայում տեղակայված են Իրաքի Մոսուլ քաղաքում, որի կեսից քիչ ավելին արդեն անցել է Իրաքի և կոալիցիոն ուժերի վերահսկողությանը:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *