Նախնական տվյալներով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս զորամասին պատկանող T-170 բուլդոզերը ձորն է գլորվել, ինչի հետևանքով մահացել է բուլդուզերում գտնվող պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:
Բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ: Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
Նույն օրը Պուխան և Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info