ՊԲ ՀՕՊ սպաները հակաօդային «մարտի» վարժանքներ են արել

Ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից կատարված եզրահանգումները, ինչպես նաև հակառակորդի հնարավոր սադրանքները հաշվի առնելով՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի ՀՕՊ դասակների և նրանց տեղակալների հետ անցկացվել են պարապմունքներ։ Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի փետրվարի 11-ի թողարկումից։

ՊԲ ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ

ՊԲ ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ

Հրամանատարական հավաքները անցկացվել են փետրվարի 6-ից 10-ը։ Կիրառվել են դյուրակիր զենիթահրթիռային համալիրների վարժասարքեր:

ՊԲ ՀՕՊ բաժնի պետի տեղակալի խոսքով՝ հավաքների նպատակը ժամանակակից հակաօդային մարտի պայմաններում դասակի հրամանատարների և նրանց տեղակալների մարտական պատրաստության տեսական և գործնական ունակությունները կատարելագործելն է։

Անցկացվել են ինչպես լսարանային տեսական պարապունեքներ, այնպես էլ գործնական պարապմունքեր, որոնք ստացված գիտելիքները գործնական կիրառելուն էին ուղղված։ Հավաքների ընթացքում մշակվել են մասնակից անձնակազմի գիտելիքները, պարապունքները մեթոդապես ճիշտ կազմակերպելու և անցկացնելու նրանց վարպետությունը։

One response to “ՊԲ ՀՕՊ սպաները հակաօդային «մարտի» վարժանքներ են արել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *