Իրանական Բասիջը զորավարժություն է անցկացնում երկրի հարավ-արևելքում

Փետրվարի 19-ին  Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Բասիջ կազմավորման զորավարժությունը։ Վարժանքներին ներգրավվել է 98 բրիգադ (76 տղամարդկանց , 22 կանանց)։ Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Մինչև փետրվարի 24-ը անցկացվող զորավարժությանը  խաղարկվելու են պաշտպանական, հետախուզական գործողություններ։

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ

Բասիջ ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ

Ավելի ուշ՝ փետրվարի 23-24-ին, Բասիջը զորավարժություն կանցկացնի նաև Պարսից ծոցի Գոչեսարան շրջանում։ Փոխանցում է «Բասիջնյուզ» լրատվակայքը։

Զորավարժության նպատակը անբարենպաստ պայմաններում գործողություններ վարելու հմտությունների ամրապնդումն է և մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։

Զորավարժությանը զինծառայողները իրականցնելու են որոնողափրկարարական վարժանքներ, պաշտպանելու են քաղաքի արվարձանները, կանխարգելելու են զանգվածային անկարգությունները։

Բասիջը (պրսկ. بسيج) իրանցի երիտասարդ կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից  ԻՀՊԿ ենթակայության ներքո է:

Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

Հիշեցնենք, որ իրանական օրացույցով բահման ամսին (2017 թ. հունվարի 20 ” փետրվարի 18) Իրանի տարածքային ջրերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում զորավարժություն կանցկացմի այդ երկրի ՌԾՈւ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *