Սև ծովում միջադեպ է գրանցվել ամերիկյան ռազմանավի և ՌԴ օդուժի մասնակցությամբ

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՌԴ օդուժի ռազմական ինքնաթիռները վտանգավոր բարձրության և հեռավորության վրա մոտեցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիի նավին: Փետրվարի 15-ին փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալության կայքը:

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան հայտնել է, որ ռուսաստանյան ինքնաթիռները մի քանի անգամ են նման կերպ մոտեցել իրենց ռազմանավաին. նախ մոտեցել են 2, այնուհետև ևս մեկ միավոր Սու-24 ռմբակոծիչներ, ապա՝ Իլ-38 հականավային ինքնաթիռ:

Ամերիկյան ռազմածովային ուժերի Porter ականակիր նավը Սև ծովի տարածք էր մտել փետրվարի սկզբին՝ ՆԱՏՕ-ի անդամ սևծովյան պետությունների, ինչպես նաև Ուկրաինայի հետ համատեղ անցկացվող, ամենամյա «Ծովային վահան-2017» զորավարժությանը մասնակցելու նպատակով:

ՆԱՏՕ-ն զորավարժության ընթացքում  փորձարկվել է օդային, ջրային և ցամաքային վտանգների դեմ պայքարի մեխանիզմներ: Զորավարժության ավարտին՝ փետրվարի 11-ին, ամերիկյան ռազմանավը լքել է Սև ծովի տարածքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *