Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ նախագահի հրամանագրերով Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար: Հրամանագրերի հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում (ազատում, նշանակում):

Դավիթ Տոնոյանի կենսագրությունը ՀՀ ՊՆ կայքից

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում:

  • 1991թ ավարտել է Երեւանի պետական համալսարանը:
  • 1997թ ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

Ծառայությունը

  • 1986-1988թթ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
  • 1992-ից ՀՀ զինված ուժերում է:
  • 1992-1994թթ ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:
  • 1994թ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ:
  • 1997թ ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

Աշխատանքային գործունեությունը

  • 1998-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
  • 2004թ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
  • 2007թ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:
  • 2009թ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
  • 2010թ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճան:
  • 2010թ ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյանի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի» մեդալներով:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *