Իրանի գրոհիչները կրակ են բացել ԱՄՆ անօդաչու թռչող սարքի ուղղությամբ

Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են որ Նոյեմբերի 1-ին Իրանի երկու Սու-25 գրոհիչներ կրակ են բացել Պարսից ծոցի միջազգային օդային տարածքով թռչող ամերիկյան «Փրեդետոր» (Predator) անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) վրա:

Պատահարը տեղի է ունեցել Քուվեյթի մոտակայքում, Իրանի ծովափից 16 ծովային մղոն հեռավորության վրա: Իրանի ջրային տարածքի սահմանը վերջանում է 12 ծովային մղոնում:

Դեպքի մասին առաջինը հայտնել է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:  ԶԼՄ-ների հաղորդումից հետո Պենտագոնի գլխավոր խոսնակ Ջորջ Լիթլը հայտարարել է, որ 1 շաբաթվա լռության պատճառը եղել է հետախուզական գործողություների մասին քննարկումների վերաբերյալ եղած սահմանափակումները:

Չնայած` գաղտնիությանն արված այս հղմանը,  «Նյու Յորք Թայմսը» մեկշաբաթյա լռության մասին մեկ այլ վարկած է առաջ քաշում։ Ըստ թերթի` Պենտագոնի լռության պատճառը կարող էր պայմանավորված լինել ԱՄՆ նախագահական ընտրություների հետ: Դեպքը հնարավոր է բացասական ազդեր նախագահ Օբամայի վերընտրվելու շանսերին:

Ջորջ Լիթլը նաև ասել է, որ իրանական գրոհիչները մեծ քանակի փամփուշտներ են ծախսել ԱԹՍ-ի վրա կրակելու ժամանակ, սակայն վրիպել են: ԱՄՆ-ի հետագա պատասխան գործողություների մասին հարցին Լիթլը պատասխանել է. «Տարածաշրջանի մեր զորքերը և ռազմատեխնիկան պահպանելու համար մենք ունենք տարբերակների լայն տեսականի, դիվանագիտականից մինչև ռազմական և անհրաժեշտության դեպքում կկիրառենք դրանք:»

ԱՄՆ-ն Թեհրանում Շվեցարիայի դեսպանատան միջնորդությամբ բողոքի նամակ է ուղղել Իրանին, որում ասվել է, որ ԱՄՆ միջազգային ջրերի հսկողության չվերթները չի դադարեցնելու:

Պաշտոնյաները չեն քննարեկել թե արդյոք իրանական ինքնաթիռները նախզգուշական կրակ են բացել, թե՞ փորձել են ոչնչացնել ԱԹՍ-ը: Սու-25 գրոհիչները, թեև զինված են 30մմ թնդանոթներով, որոնցով կարող են նաև օդային թիրախների վրա կրակ բացել, սակայն այդ ինքնաթիռներն առաջին հերթին  նախատեսված են ցամաքային զորքերին աջակցելու համար և օդային պատերազմներում շատ թույլ հնարավորթություններ ունեն։

Նշենք, որ Իրանի և ԱՄՆ միջև վերջին նշանակալից միջադպեը տեղի էր 2008թ. Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում, երբ Իրանի 5 արագընթաց նավերը ագրեսիվ մանյովրներ էին իրականացրել ԱՄՆ ռազմանավերի մոտակայքում:

Հիշեցնենք նաև, որ անցած տարի ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության  RQ-170 ԱԹՍ-ը կործանվել էր Իրանի տարածքում: Իրանի պաշտոնյաները հայտարարել էին, որ ԱԹՍ-ին ոչնչացրել էին էլեկտրոնային պայքարի սեփական արտադրության միջոցների օգնությամբ, իսկ ԱՄՆ-ն պնդել էր, որ ԱԹՍ-ը տեխնիկական անսարքության պատճառով էր վթարի ենթարկվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *