Ամերիկյան ԱԹՍ-երի տեսաձայնագրություները հասանելի են նաև հակառակորդներին

Wired ամսաթերթը գրում է, որ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կեսից ավելին տեսաձայնագրումը հեռարձակում է առանց գաղտնագրման, ինչը կարող է հասանելի լինել հակառակորդին:

Չնայած ռազմական պաշտոնյաներն այս մասին գիտեին դեռ 90-ականերից, հարցը լայն քննարկում ստացավ 2008թ., երբ ԱՄՆ զինվորներն Իրաքի որոշ ծայրահեղակաների համակարգիչներում հայտնաբերեցին իրենց ԱԹՍ-երի տեսաձայնագրումները: Հետաքննությունը պարզեց, որ ծայրահեղական զինյալները 26 դոլար արժեք ունեցող Skygrabber ծրագրով կարողանում էին ձայնագրել ԱԹՍ-երի հեռարձակումը:

” Չորս տարի անց, ամերիկյան Predator և Reaper ԱԹՍ-երի միայն 30-50% ունեն գաղտնագրման հնարավորություն,- հայտնել է այդ աշխատանքներին քաջատեղյակ աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Պենտագոնը և պաշտպանության արդյունաբերությունը մշտապես վստահեցրել են, որ անվտանգության բոլոր բացթողումները շտկվելու են, սակայն ԱԹՍ-երի ամբողջ կազմը միայն 2014 թ. ապահոված կլինի գաղտնագրման համակարգով:

Աղբյուրը նաև նշել է, որ անհայտ է, թե ԱԹՍ-ների բաց հեռարձակումը զինյալները երբևէ օգտագործե՞լ են, թե ոչ: Աղբյուրը հայտնել է, որ թեև ինքը այդպիսի տեղեկություն չունի, սակայն դա չի նշանակում, որ «այդպիսի դեպք չի եղել»:

Predator և Reaper ԱԹՍ-երը հրահանգներ են ընդունում և տեսաձայնագրությունը բաշխում երկու ձևով. առաջինը արբանյակային գաղտագրված կապով օդաչուի հետ, որոնք հաճախ երկրագնդի հակառակ կողմում են և երկրորդ՝ կատարված տեսաձայնագրումը Common Data Link ռադիո ալիքներով բաշխվում է մոտակայքում տեղակայված զորքերին:

Առաջին ԱԹՍ-երի գաղտնագրված չլինելու պատճառն այդ սարքերի մեծ ու ծանր լինելն էր: Հետո, երբ դրանց չափսերը փոքրացվեցին, իսկ քաշը` թեթևացավ, չգաղտնագրելու պատճառ դարձան ԱՄՆ բանակի` Իրաքի և Աֆղանստանի պատերազմների համար զանգվածային արտադրված հեռակառավարվող տեսաընդունիչները (ROVER), որոնք մոտակայքում տեղակայված զորքերին հնարավորություն էին տալիս տեսնել ԱԹՍ-երի տեսաձայնագրումները: Նախապես արտադրված «ROVER»-ները գաղտնագրված տեսաձայնագրում ստանալու հնարավորություն չունեին:

Սա ամերիկյան ԱԹՍ-երի միակ թերությունը չէ. 2011 թ. մարտին Աֆրիկայում տեղակայված Predator-ը ծրագրային անհայտ խոտանի պատճառով միացրել էր: 2011թ. հոկտեմբերին Լաս Վեգասում տեղակայված ԱԹՍ-երը վարակվել էին վիրուսով, որը մաքրելու համար շաբաթներ պահանջվեց: ԱԹՍ-երը կառավարվում են GPS համակարգով և եթե որևէ տարածքում GPS ալիքները խզված են, ապա թռչող սարքը կարող է լուրջ խնդիրներ ունենալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *