Կասպյան նավատորմը կհամալրվի նոր ՌՏԿ-ով

ՌԴ Ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմում առաջիկայում շահագործման կհանձնվի «Պոդսոլնուխ» տիպի ռադիոտեղորոշիչ նոր կայանը: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է նավատորմի հրամանատար դերծովակալ (կոնտր ադմիրալ) Սերգեյ Ալեքմինսկին:

Նրա խոսքով՝ կայանն արդեն տեղադրված է և ներկայումս իրականացվում են շահագործման վերջնական աշխատանքերը:

Ալեքմիսկին հիշեցրել է, որ նախորդ տարի նավատորմը համալրվել է «Բալ» նորագույն հրթիռային համակարգերի դիվիզիոնով, որն առաջիկայում հրթիռային ևս մեկ համակարգով կզինվի:

Դերծովակալը չի բացառել նավատորմի համար գերփոքր սուզանավերի ձեռքբերումը, չպարզաբանելով, թե հատկապես ինչ առաջադրանքներ են կատարելու այդ սուզանավերը: Բացի դա՝ Կասպյան նավատորմի հրամանատարը հայտնել է նավատորմի համար ԱԹՍ-ների ձեռքբերման ծրագրերի մասին:

Նշենք, որ «Պոդսոլնուխ» ՌՏԿ-ն նախատեսված է մինչև 450 կմ հեռավորության վրա գտնվող օդային և ջրային թիրախների հայտնաբերման համար: Կայանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարողանում է հայտնաբերել ուղիղ տեսանելիությունից դուրս գտնվող սարքերը:
Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121103/909136989.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *