ԱՄՆ-ն չեղարկել է Սաուդյան Արաբիային գերճշգրիտ զինատեսակների մատակարարումը ի նշան Եմենում քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի թվի բողոքի: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնում է AFP լրատվական գործակալությունը:
#BREAKING US cancels weapons transfers to Saudi in protest at Yemen campaign
— AFP news agency (@AFP) December 13, 2016
ԱՄՆ-ի պետքարտուղարությունում լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը «դատարկ անդորրագիր չէ»:
Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ խոսքը գնում է ամերիկյան Raytheon ընկերության արտադրած սպառազինության մասին, մասնավորապես՝ «օդ-մակերևույթ» տիպի ավիառումբեր։
Նշենք, որ ԱՄՆ-ն, որպես աջակցություն Սաուդյան Արաբիային, վաճառում է սպառազինություն՝ արաբական երկրի ռազմական պաշարները լրացնելու նպատակով, որոնք սպառվում են տարածաշրջանում հակաահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև ՅԵմենի շիադավան ապստամբների՝ հութիների դեմ պայքարում ներգրավվածության հետևանքով:
Եմենում 20 ամիս ձգվող քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 10,000 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ սպանվածների մոտ 60 տոկոսի կամ շուրջ 4000 քաղաքացու մահվան պատճառն են Յեմենի հութիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածները:
Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: