Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի դեկտեմբերի 3-ի թողարկումից:

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը
Նախորդ վեց ամիսներին զինծառայողները ապահովել են միջազգային անվտանգություն աջակցության կոալիցիոն ուժերի «Շամա» ռազմաբազայի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում կայացել էր հայաստանյան զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ծառայությունն ավարտող ՀՀ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցել էր Լիբանան ժամանած 4-րդ զորախմբին:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում։