Զորավարժություններ Գյումրու ռուսական ռազմաբազայում

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում հերթական զորավարժությունն է անցկացվել։
2012 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ ստուգման շրջանակներում իրականացված մանևրների ընթացքում ռազմաբազայի հետախույզները գտել և գրավել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը: Մանևրներին շուրջ 100 հետախույզ, 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա է ներգրավված եղել: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության պետ՝ Իգոր Գորբուլը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում: 2010 թվականին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգել են բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը:
Բազան, որտեղ շուրջ 4,5 հազար զինվորական է ծառայում, զինված է Ս300Վ համակարգերով և «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29 կործանիչներով։

Աղբյուր՝ http://www.ria.ru/defense_safety/20121024/906257328.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *