Պարգևատրվել են ԼՂՀ զորավարժություններում աչքի ընկած զինծառայողները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով ԼՂՀ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների հետ հետևել է Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին:

Զորավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
Այնուհետև ԼՂՀ ՊՆ-ում ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *