Ադրբեջանի ԶՈՒ կորուստները 2012 թվականի ընթացքում

2012 թվականի ընթացքում տարբեր պատճառներից մահացել են Ադրբեջանի զինված ուժերի 79 ծառայողներ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի Ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնից:

Նշված 79-ից մարտական կորուստները կազմել են 15, ոչ մարտականը` 64 հոգի, այդ թվում` 15 հոգի ինքնասպանություն է գործել, 12 զինվորական ճանապարհատրանսպորտային, 7-ը՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել, 9 մարդ մահացել է հիվանդության պատճառով, ևս 9-ը՝ չպարզված հանգամանքերում:
Զոհվածներից 71-ը Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ են, 4-ը՝ սահմանապահ ծառայության, 3-ը՝ ներքին զորքերի և 1 մարդ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից է:

Կենտրոնը հրապարակել է նաև վիրավորների վիճակագրություն, համաձայն որի՝ նույն ժամանակահատվածում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ 72 ծառայող, որոնցից 28-ը տուժել է ճանապարհատրանսպորտային, 7-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 14 մարդ վիրավորվել է չպարզված հանգամանքներում, 13-ը՝ մարտական պայմաններում, 6-ը՝ ականի պայթյունից:
72 վիրավորներից 67-ը Ադրբեջանի ՊՆ ծառայողներ են, 4-ը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ և 1 մարդ Ադրբեջանի ԱԻՆ Ակադեմիայի կուրսանտ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *