Հոկտեմբերի 3-ին Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա քաղաքում հարսանիքի ընթացքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում 32 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի բժշկական աղբյուրներին։
Ժամեր անց ԻՊ AMAQ լրատուն հայտնել է, որ ԻՊ զինյալներից մեկը պայթեցրել է իրեն Հասաքա քաղաքի մոտակայքում՝ քրդերի մեծ կուտակման շրջանում՝ սպանելով 40 մարդու։ Հայտարարության մեջ նշված չեն հարսանիքի կամ այլ մանրամասների մասին։

Սիրիայի Հասաքա քաղաքում քրդական հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ․ Լուսանկարը՝ SАNA գործակալության
Նշենք, որ Հասաքան գտնվում է հիմնականում քրդերի ձեռքին՝ չնայած Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են մի քանի շրջան։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաճախ է այն գրոհում։
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Սիրիայի SАNA պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հալեպ քաղաքի տարբեր շրջաններում ահաբեկիչների գնդակոծումից սպանվել է 6, վիրավորվել՝ 38 բնակիչ։