ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական տեսչության զինված ուժերի պլանային ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ: Լուսանկարը «ՌԻԱ Նովոստի» գործակալության

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ: Լուսանկարը «ՌԻԱ Նովոստի» գործակալության

Զորավարժությանը, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 3500 զինծառայող, ինչպես նաև 350 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: Զորավարժությունը տևելու է 5 օր:

Համաձայն աղբյուրի՝ տագնապ հրահանգով մարտական պատրաստության աստիճանի են բերվել ՌԴ ԶՈւ 106-րդ օդադեսանտային դիվիզիայի միավորումներն ու ստորաբաժանումները: Դիվիզիան տեղակայված է Մոսկվայի և Տուլայի շրջանններում, շտաբը՝ Տուլայում է:

Զորավարժությունը սկսելու է օդադեսանտային դիվիզիայի առաջապահ ստորաբաժանումների 200կմ-ոց երթով:

Նշվում է նաև, որ զորավարժությանը հետևող ՌԴ ՊՆ ռազմական տեսչությունն իր ստուգումները շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչից հետո ՊՆ ղեկավարությանն է ներկայացնելու օդադեսանտային դիվիզիայի մարտական պատրաստականության և սահմանված առաջադրանքների կատարման վերաբերյալ զեկույցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *