ՌԴ ԶՈւ Բալթյան նավատորմը զանգվածային ազատումներից հետո նոր հրամանատար ունի

Ռուսաստանի նախագահի՝ 2016-ի սեպտեմբերի 17-ի հրամանով փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը հաստատվել է ՌԴ զինված ուժերի Բալթյան նավատորմի հրամանատար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Նոսատովը ծնվել է 1963-ին: Նախկինում ղեկավարել է ՌԴ ԶՈւ ռազմածովային ակադեմիան, իսկ մինչ այդ՝ ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմը:

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի նորանշանակ հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը

ՌԴ ԶՈւ բալթյան նավատորմի նորանշանակ հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը

Նշենք, որ փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովին ՌԴ պաշտպանության նախարարը Բալթյան նավատորմի հրամանատարի ժամանակավոր հրամանատար էր նշանակել դեռևս հուլիսի սկզբից:

Ավելի վաղ՝ մայիսի 11-ից հունիսի 10-ը կատարված ստուգումների արդյունքում հունիսի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ազատել էր Բալթյան նավատորմի հրամանատարին՝ մարտական պատրաստության մեջ լուրջ բացթողումների, ՊՆ-ին ներկայացրած կեղծ զեկույցների պատճառով: Ստուգումների արդյունքում ծառայությունից ազատվել էին նաև մոտ 50 սպա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *