Նախագահը մասնակցել է ռազմական համալսարանի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մասնակցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ռազմական համալսարանի պետը կտրում են համալսարանի նոր մասնաշենքի բացման ժապավենը

ՀՀ պաշտպանության նախարարը և ռազմական համալսարանի պետը կտրում են համալսարանի նոր մասնաշենքի բացման ժապավենը

Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները:

Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը

Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ ԶՈւ, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, կուրսանտներ:

Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին:

ՀՀ նախագահին ցուցադրում են ռազմական համալսարանի նոր մասնաշենքի ուսումնանյութական բազան

ՀՀ նախագահին ցուցադրում են ռազմական համալսարանի նոր մասնաշենքի ուսումնանյութական բազան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները

One response to “Նախագահը մասնակցել է ռազմական համալսարանի նոր մասնաշենքի բացմանը

  1. Բարև ձեզ ես սովոևում եմ Գյումրու Մ.Նալբանդյանի անվան ինստիտուտի ռազմական ամբիոնում 4-րդ կուսում, և ցանկանում եմ մագիստրատուրաս շարունակել Վ.Սարգսյանի անվան համալսարանում, խնդրում եմ տեղեկացնել եթե ես շարունակելու եմ իմ մասնագիտությամբ ապա ինչպիսի քննություն եմ տալու մագիստրատուրայի համար?

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *