Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Կալիբր» թևավոր հրթիռներ. «Իզվեստիա»

Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանին դիմել «Կալիբր» թևավոր հրթիռների՝ ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված մոդիֆիկացիայի գնման հարցով: Մատակարարման հարցը կքննարկվի ՌԴ նախագահի՝ Հնդկաստան մոտակա այցի ժամանակ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրին:

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել (արխիվ)

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել (արխիվ)

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Հնդկաստանի սպառազինությունում առկա են «Կալիբր» հրթիռներ, միայն թե՝ հականավային, իսկ հիմա Հնդկաստանը ցանկանում է ձեռք բերել այն մոդիֆիկացիան, որոնք Սիրիայում զինյալների դեմ են կիրառվում:

ՌԴ սպառազինությունում առկա «Կալիբր» հրթիռների ընտանիքի մարտավարատեխնիկական բնութագրի մանրամասները հայտնի չեն: 2012-ի տվյալներով ծովային թիրախների խոցման հեռահարությունը 375 կմ է, իսկ ցամաքային թիրախներին՝ 2600 կմ:

Արտահանվող տարբերակում թռիչքի հեռավարությունը նվազեցված է մինչև 300 կմ, ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված հրթիռներ վաճառելու մասին մինչ այս տվյալներ չեն հրապարակվել:

Ստորև տեսանյութում՝ ՌԴ ԶՈւ «Կալիբր» հրթիռների արձակումը՝ Սիրիայում գործող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *