Թուրքական զինուժը երկրի ներսում ավիահարվածներ է հասցնում քրդերին

Օգոստոսի 31 – սեպտեմբերի 1-ին Թուրքիայի զինուժը կործանիչներով հարվածել է Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառի բնակավայրերում քրդերի դիրքերին՝ հայտարարելով «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 6 թիրախների ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է (12) թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունները:

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն իր հերթին երեկ՝ օգոստոսի 31-ին, հայտնել էր, որ Չուքուրջայում թուրքական զինուժի և PKK-ի բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող, սպանվել մեկ քուրդ զինյալ:

Երեկ ավելի ուշ PKK-ի զինյալները նույն գավառում Թուրքիայի ԶՈւ բեռնատար ավտոմեքենա են պայթեցրել, սպանվել է բեռնատարի վարորդը:

Նշենք, որ թուրք-քրդական բախումները երկրի ներսում կրկին ինտենսիվացան հուլիսի 15-16-ին ռազմակն հեղաշրջման փորձը ճնշելուց, ինչպես նաև օգոստոսի վերջին թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժումից հետո:

PKK զինյալները Թուրքիայի ԶՈւ ռազմամթերք տեղափոխող բեռնատար են պայթեցրել

PKK զինյալները Թուրքիայի ԶՈւ ռազմամթերք տեղափոխող բեռնատար են պայթեցրել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *