Երեկ՝ օգոստոսի 22-ին, Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ առաջնագծում
Արցախի ղեկավարի և նախարար Օհանյանի հանդիպմանը ՊԲ հրամանատարից զատ մասնակցել են նաև Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Կողմերը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ այցելել են Արցախի հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և շփման գծում տիրող իրավիճակին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info