Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 12 հոկտեմբերի. թարմացվող լրահոս

15:35 Կաբարդինո Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի կենտրոնում ժամը 11:30-ից հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել: Այդ մասին հայտնում են ԿԲՀ օպերատիվ շտաբից:
Միաժամանակ ԿԲՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Նալչիկի կենտրոնում գտնվող տներից մեկում իրավապահները երկու զինյալ են արգելափակել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ի սահմաններում Նալչիկի Լենինի պողոտայում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել:

***

12:59 Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Կաբարդինո Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի Լենինի պողոտայում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել են Կաբարդինո Բալկարիայի իրավապահ մարմինները: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ըստ ականատեսների` իրավապահները շրջափակել են պողոտայի N-38 բնակարանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *