Դաղստանում զինյալ է ոչնչացվել

Դաղստանի Խասավյուրտի շրջանի Էնդիրեյ գյուղում իրավապահներն այսօր ոչնչացրել են այսպես կոչված «Խասավյուրտյան» զինված խմբավորման անդամ` 1990 թվականին ծնված Խալիմբեկ Խալիմբեկովին: Վերջինիս ուժայինները արգելափակել են տեղի մասնավոր տներից մեկում և նրա ծնողների մասնակցությամբ բանակցությունների միջոցով պահանջել հանձնվել:

Խալիմբեկովը նախ համաձայնել է, այնուհետև անսպասելի կրակել ոստիկանների վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան ձեռքի հրազենային վնասվածք է ստացել: Պատասխան կրակից զինյալը սպանվել է:

Իրավապահների ունեցած տվյալների համաձայն` Խալիմբեկովը հանցակցել է զինյալներին, իսկ ընթացիկ տարվա մայիսից ներգրավվել է «խասավյուրտյան» խմբավորման կազմում: Այն հայտնի է իրավապահների սպանություններով, դրամաշորթությամբ, ավազակային հարձակումներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *