Թուրքիայի ռազմաբժշկական ակադեմիան և հոսպիտալները հանձնվել են առողջապահության նախարարությանը

Թուրքիայում շարունակվող արտակարգ իրավիճակների պայմաններում նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան և զինվորական հոսպիտալները հանել զինուժի ենթակայությունից և հանձնել առողջապահության նախարարությանը: այս մասին այսօր՝ օպգոստոսի 17-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիա

Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիա

Որոշման շրջանականերում առողջապահության նախարարության ենթակայությանն են հանձնվել՝ Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան և նրան կից ուսումնական հոսպիտալները, Թուրքիայի ԶՈւ վերակենդանացման և թերապևտիկ ստուգումների կենտրոնը և հոսպիտալները, դիսպանսերներ և նմանատիպ ռազմաբժշկական հաստատություններ, ժանդարմերիային պատկանող առողջապահական հաստատությունները:

Այս հաստատությունների հետ նախկինում կապ ունեցած, զինված ուժերի գլխավոր շտաբում, առափնյա անվտանգության և ժանդարմերիայի շտաբներում նշանակված համապատասխան պաշտոնյաների աշխատանքային գործունեությունը կդադարեցվի:

Պատերազմական իրավիճակում ռազմաբժշկական հաստատությունները կգործեն առողջապահության և պաշտպանության նախարարությունների արձանագրությունների, որոշումների համաձայն: Ներկայումս բոլոր իրավունքները և պարտականությունները փոխանցվում են առողջապահության ինստիտուտին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *