Ադրբեջանին կհանձնեն ծառայակիցների խմբակային բռնաբարություններ կազմակերպած ադրբեջանցի նախկին զինծառայողի

Ուկրաինայում Օդեսա քաղաքի Մալինովսկի շրջանային դատարանը հաստատել է Օդեսայում ձերբակալված ադրբեջանցուն Ադրբեջանին արտահանձնելու վճիռը: Այս մասին գրում են ուկրաինական լրատվակայքերը։

Ադրբեջանի Սիտալչայ ռազմաբազայում [խոսքը, հավանաբար Սիտալչայ ավիացիոն ռազմաբազայի մասին է, Ռազմինֆո] ծառայությունն անցած ադրբեջանական բանակի նախկին զինծառայողը մեղադրվում է 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին իր ծառայակիցների խմբակային բռնաբարություններ կազմակերպելու համար:

Ադրբեջանցին, ով Ուկրաինայում թաքնվել էր Ադրբեջանի իրավապահներից, ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 19-ին Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների կողմից:

Ուկրաինական լրատվամիջոցներից մեկը նշում է, որ Ադրբեջանի բանակում սա միակ դեպքը չէ, և որպես օրինակ բերում է մեծ աղմուկ բարձրացրած նմանատիպ մեկ այլ գործ. 2011 թվականի հունիսին ադրբեջանական բանակի զինծառայողներ Էմին Ռագիմովը և Թոգրուլ Բագիրովը դատապարտվեցին ցմահ, իսկ Յուսիֆ Յուսիֆովը՝ 15 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին իրենց դասակի 28 զինծառայողներին պարբերաբար բռնաբարելու և երկու հրամանատարներին սպանելու համար: Դատապարտյալները սպանել էին դասակի հրամանատարներ լեյտենանտ Թագիևին և նրա տեղակալ ենթասպա Էմրախովին, քանի որ վերջիններիս ջանքերով սկսվել էր նրանց հանցարարքի քննությունը:

Սկզբնաղբյուր. Думская.net

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *