Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 9 հոկտեմբերի

Դաղստանի ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունները, թե այսօր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի մոտակայքում ունեցած պայթյունները ահաբեկչության հետևանք են և տեղեկացրել է, որ քաղաքի մոտակայքում զինյալների վնասազերծման ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվում: Հատուկ միջոցառումներին, ըստ լրատվամիջոցների, ներգրավված է նաև ավիացիան:

Ավելի վաղ Մախաչկալայում զինյալներ են վնասազերծվել, որոնք չի բացառվում, որ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել: Ոստիկանները փորձել են կանգնեցնել տաքսին, որի մեջ, ըստ նրանց հասած տեղեկությունների, երկու զինյալ է եղել: Վերջիններս կրակել են իրավապահների ուղղությամբ և սպանվել պատասխան կրակից: Փոխհրաձգության հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել: Զինյալները, ովքեր այսպես կոչված «Կիզիլյուրտյան» խմբավորման ակտիվ անդամներ էին, սպանել են նաև տաքսու վարորդին:

Սպանված զինյալները մի շարք ահաբեկչական հանցագործություններ են կատարել. գնդակոծություններ, խանութների, մեքենաների պայթյուններ, իրավապահների նկատմամբ մահափորձ, դրամաշորթություն: Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ՝ Դմիտրի Պավլովը:
Հավելենք, որ երեկ Մախաչկալայից ոչ հեռու Ռեդուկտորնի բնակավայրում, հատուկ գործողություններ են իրականացվել, որոնց հետևանքով երեք զինյալ է սպանվել: Փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել:
http://www.ria.ru/incidents/20121009/769684512.html
http://www.1tv.ru/news/crime/217219
http://top.rbc.ru/incidents/09/10/2012/673308.shtml

Այսօր առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում Դաղստանի Կումտորկալինի շրջանում հակաահաբեկչական դրություն է մտցվել: Տեղեկություններ կան այդ տարածքում զինյալների առկայության մասին: Միջոցառումներ են իրականացվում նրանց հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ:
http://www.ria.ru/defense_safety/20121009/769775190.html

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, Դաղստանում խոշոր ահաբեկչություն է կանխվել:
Իրավապահները Դաղստանի Տաբասարանի շրջանի Խուչնի գյուղի կիսակառույց մասնավոր տներից մեկում պայթուցիկ տարրերով ու մետաղի կտորներով լցված 50 լիտր տարողությամբ տակառ են հայտաբերել և վնասազերծել:
Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ հայտնաբերված ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը համարժեք է 40 կգ տրոտիլի:

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով քանդվել են շինության երկու պատերը և կոտրվել հարևան տների պատուհանները: Պայթյունի տեղում 2 մ տրամագծով և 30սմ խորությամբ ռմբափոս է առաջացել:

http://www.ria.ru/terrorism/20121009/769776994.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *