Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել

Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ,  նռնակի  ճայթիչներ, տրոտիլ  պայթուցիկ նյութեր,  կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, ականանետ,  ռադիոկապի միջոց,  ականորսիչ և այլն:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Զինամթերքը հայտնաբերվել է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում:

Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները:

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *