ՊԲ-ում մահացած զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քր. գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Այսօր՝ հունիսի 17-ին, Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ:  Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ «նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է»:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *