Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են արել Տ-90Ա տանկերով

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանման զինծառայողները Կրասնոդարի երկրամասի «Մոլկինո» զորավարժարանում դաշտային ելք են ունեցել, որի ընթացքում կրակել են Տ-90Ա տանկերից: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՌԴ զինված ուժերի տանկիստը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ զինված ուժերի տանկիստը
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին մասնակցել է մոտ 100 զինծառայող, օգտագործվել է 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-90Ա տանկեր, «Մուստանգ» ընտանիքին պատկանող ԿամԱԶ ավտոմեքենաներ:

Տանկային անձնակազմերը խոցել են շուրջ 250 անշարժ և շարժական թիրախներ, ինչպես նաև Տ-90Ա-ի վրա տեղադրված մեծ տրամաչափի «Կորդ» գնդացրից խոցել են 40 օդային թիրախներ: Գիշերային պարապմունքների ժամանակ կիրառվել են ՏՎՆ-5 (ТВН-5) գիշերային տեսանելիության սարքեր:

Նշվում է նաև, որ տանկերի մեխանիկ-վարորդները զարգացրել են տեխնիկան վարելու իրենց հմտությունները դժվարանցանելի հատվածներում, ականապատ հատվածները հաղթահարելու գործում և այլն:

Հիշեցնենք, որ վարժանքներ են արել նաև Աբխազիայի ռազմաբազայի կապավորները, մոտոհրաձիգները և հետախույզները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *