Ադրբեջանում անցկացվել է ինժեներասակրավորային ստորաբաժանումների զորավարժություն

Հունիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ինժեներասակրավորային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական վարժանքներ, փորձարկել են ռազմական գործողությունների ինժեներական ապահովման մեխանիզմները: Այս մասին հունիսի 11-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ՝ իսրայելական արտադրության POMINS-2 ականազերծման դյուրակիր համակարգ

Ադրբեջանի ԶՈւ՝ իսրայելական արտադրության POMINS-2 ականազերծման դյուրակիր համակարգ

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժության հիմնական նպատակը եղել է ռազմական գործողությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների ղեկավարման, ապահովման գործողությունների մշակումը, շտաբների աշխատանքի կատարելագործումը:

Վարժանքների ընթացքում ինժեներական զորամասը բերվել է մարտական պատրաստության առաջին աստիճանի, ծանոթացել ինժեներական հատուկ տեխնիկաների աշխատանքին:

Դատելով զորավարժությունից հրապարակված լուսանկարներից՝ վարժանքներին ներգրավվել են՝

  • Ռուսաստանյան արտադրության՝ ինժեներական կամուրջների կառուցման համար նախատեսված «Պոնտոնային պարկ» («Понтонный парк» ПП-91),
  • Ռուսաստանյան «Ուգրալվագոնզավոդի» արտադրության ИМР-3М ինժեներական արգելափակիչ մեքենաներ,
  • Ռուսաստանյան նույն ընկերության արտադրության վերանորոգման – տարհանման БРЭМ-1М զրահապատ մեքենա,
  • Իսրայելական IMI Systems ընկերության արտադրության POMINS-2 հեռակա ականազերծման դյուրակիր համակարգեր:

Բացի նշվածներից՝ զորավարժությանը ներգրավվել են նաև առավել վաղ տարեթվերի արտադրության ականազերծման միջոցներ:

Նշենք, որ իսրայելական POMINS-2 ականազերծման սարքերի գնման պայմանագրի ստորագրման մասին 2012-ին հայտնել էր ադրբեջանական Azeri Defence մասնագիտացված կայքը: Նշված սարքերը ներգրավվել էին նաև 2015-ի մայիսին անցկացված ինժեներական զորավարժությանը:

Իսկ ռուսաստանյան արտադրության տեխնիկայի ձեռքբերման մասին տվյալներն էլ հայտնվել էին 2014-ի օգոստոս և դեկտեմբեր ամիսներին: Մասնավորապես «Ուգրալվագոնզավոդի» արտադրության տեխնիկան ներկայացվում էր իբրև նույն ընկերությունից Ադրբեջանի ԶՈւ կարիքների համար ձեռքբերվող Տ-90Ս տանկերի պայմանագրի բաղկացուցիչ մաս: Այս տեխնիկան ևս ներգրավվել էր 2015-ի մայիսին անցկացված զորավարժությանը:

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության կամրջակառուցման տեխնիկա (ПП-91)

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության կամրջակառուցման տեխնիկա (ПП-91)

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության ИМР-3М ինժեներական արգելափակիչ մեքենա

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության ИМР-3М ինժեներական արգելափակիչ մեքենա

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության վերանորոգման – տարհանման БРЭМ-1М զրահապատ մեքենա

Ադրբեջանի ԶՈւ՝ ռուսաստանյան արտադրության վերանորոգման – տարհանման БРЭМ-1М զրահապատ մեքենա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *