Մայիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ինժեներասակրավորային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում իրականացվել են հարձակողական գործողությունների ապահովման վարժանքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ զորավարժությունն ընթացել է երեք փուլով, որոնց ընթացքում փորձարկվել են հարձակողական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների ինժեներական ապահովման, ինչպես նաև սակրավորական գործողությունների իրականացման աշխատանքների իրականացումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է նաև զորավարժության ընթացքը ներկայացնող լուսանկարներ և տեսանյութ, որոնցից մասնավորապես պարզ է դառնում, որ ինժեներական ստորաբաժանումները փորձարկում են ծանր տեխնիկաների համար շարժական կամուրջներ տեղադրելու աշխատաննքները:
Pingback: Ադրբեջանում անցկացվել է ինժեներասակրավորային ստորաբաժանումների զորավարժություն | Ռազմ.info