Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 18 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

13:03 Ինգուշեթիայի Մալգոբեկ բնակավայրի մոտ ոստիկանները զենք-զինամթերքով լցված 100 լիտր տարողությամբ պլաստիկ տակառ են հայտնաբերել:
Տակառում եղել են նռնականետի 48 կրակոց, ավտոմատի լիցքավորված 14 պահեստատուփ, գնդացիր, ձեռքի նռնականետ, սելիտրայով լցված պարկ, տարբեր տրամաչափի զինամթերքի մեծ քանակություն:
Հայտնաբերվածից մոտ 100 մետր հեռավորության վրա մեկ այլ դատարկ տակառ է հայտնաբերվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ինգուշեթիայի ՆԳՆ տարածած տեղեկությունները:

***

12:03 Դաղստանի Բաբայուրտի շրջանի համանուն գյուղում սակրավորները վնասազերծել են 5 կգ տրոտիլ հզորությամբ ռումբ, որը անհայտ անձինք թողել են խանութներից մեկի մուտքի մոտ:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի օպերատիվ շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ Դաղստանի ՆԳՆ-ից հայտնել էին, ոչ լույս երեքշաբթի գիշերը անհայտ անձինք գնդակոծել են վերոնշյալ խանութը և մուտքի մոտ ռումբ հիշեցնող իր թողել:
Հաղորդվում է, որ ռումբը եղել է առանց խոցող տարրերի:
Տուժածներ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *