Պարսից ծոցում ականազերծման զորավարժություններ են ընթանում

Սեպտեմբերի 16-27-ը Պարսից ծոցում ընթանում են ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանտարության և ՌԾՈՒ 5-րդ նավատորմի հրամանատարության կողմից կազմակերպված խոշորամասշտաբ միջազգային IMCMEX-12(International Mine Countermeasures Exercise-հակաականային միջազգային զորավարժություն) ծովային զորավարժությունը։

Զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30, այդ թվում՝ ասիական, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, եվրոպական, Մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան երկրների ռազմածովային ուժեր։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայության տարածած տեղեկությունները։

IMCMEX-2012-ի նպատակը նավարկությունների անվտանգության ապահովման գործում և ականազերծման աշխատանքներում տարբեր երկրների ռազմածովային ուժերի միջև փոխգործակցության տեխնիկայի մշակումն է։ Առաջին փուլը նախատեսված են հրամանատարաշտաբային պարապմունքներ, իսկ արդեն երկրորդ փուլում մասնակից երկրների ռազմական նավերը դուրս կգան Պարսից ծոց ականների հայտնաբերման և վնասազերծման վարժանքներ իրականացնելու նպատակով։

Զորավարժության կապակցությամբ ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչների հայտարարել են, որ այն նպատակ չունի ավելացնել ճնշումն Իրանի նկատմամբ։ Միաժամանակ հիշեցնենք, որ Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ և նրա դաշնակիցները վերջին տարվա ընթացքում էապես ավելացրել էին իրենց ականահան ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *