Ռուսաստանի ԶՈւ՝ Հարավային Օսիայում տեղակայված ստորաբաժանումները ստուգման շրջանակներում տեղափոխվել են բարձրլեռնային «Դզարցեմի» զորավարժարան: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարտունակության ստուգման համար ռուսաստանյան զինված ուժերի տանկային, հրետանային և հետախուզական ստորաբաժանումները մարտավարական և մարտավարա-մասնագիտական ստուգողական վարժանքներ են անցկացրել:
Ստուգման ընթացքում Հարավային Օսիայում տեղակայված ստորաբաժանումները նաև քողարկման, ամրաշինական և ինժեներական ապահովման, զինտեխնիկան պատրաստելու վարժանքներ են անցկացնելու:
Ավելացնենք, որ նախորդ շաբաթ էլ հանկարծակի ստուգում է եղել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում, որի մեջ մտնում են նաև Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումները: