Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է մահացել

Նոյեմբերի 29-ին արյան բարձր ճնշումից մահացել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Բալականի (Ադրբեջանի հյուսիսում) ավիացիոն ուսումնական կենտրոնի տնօրեն, ռազմական օդաչու, փոխգնդապետ Մահյադդին Սուլեյմանովը (Məhyəddin Süleymanov): Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ANSPress լրատվակայքը:

Ադրբեջանի զինված ուժերի մահացած զինծառայող, օդաչու, փոխգնդապետ Մահյադդին Սուլեյմանովը

Ադրբեջանի զինված ուժերի մահացած զինծառայող, օդաչու, փոխգնդապետ Մահյադդին Սուլեյմանովը

Մահացածը ծնունդով Շաքիի Դեհնե գյուղից էր, ծնվել էր 1959 թ., 1984-ին ավարտել է Սարատովի ավիացիոն ուսումնարանը, 1988-ից աշխատել է Բալականի ավիացիոն կենտրոնում, եղել է Բալականի ուսումնական կենտրոնի հիմնական օդաչուն: Լրատվակայքի բնորոշմամբ՝ մահացած օդաչուն «մեծ դեր է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի պարաշյուտիստների պատրաստման գործում»:

Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 81-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *