Ստորագրվել է հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագիրը

Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստան է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագրի ստորագրումը

Հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագրի ստորագրումը

Այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսին և միջազգային համագործակցության վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

One response to “Ստորագրվել է հայ-հունական պաշտպանական համագործակցության 2016թ. ծրագիրը

  1. Pingback: Պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *