Արցախի պատգամավորներն այցելել են ՊԲ զորամասեր և դիրքեր

Արցախ խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են Պաշտպանության բանակի՝ հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի խորհրդարանի կայքը:

Արցախի խորհրդարանի պատգամավորների այցը Պաշտպանության բանակի դիրքեր

Արցախի խորհրդարանի պատգամավորների այցը Պաշտպանության բանակի դիրքեր

Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:

Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու և մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը սահմանային բնակավայրեր և առաջնագիծ եղել է նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում, նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում ևս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *