Նախագահ Սարգսյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր

ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր

Նախագահը ներկա է եղել ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը:

Նույն օրը նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է զորամասերից մեկի նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը

Նախագահ Սարգսյանը մասնակցել է զորամասերից մեկի նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը նաև պարգևատրել է զինծառայողներին

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը նաև պարգևատրել է զինծառայողներին

3 responses to “Նախագահ Սարգսյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր

  1. Pingback: Նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ հարավ-արևելյան զորամասեր | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Նախագահ Սարգսյանը ՊԲ սպաներին է հանձնել նրանց համար կառուցված 176 բնակարան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *